Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր. shamshyan.com

Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կա 7 վիրավոր. shamshyan.com

11:01 | 12.10.2018 | Պատահարներ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է: Վթարի հետևաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մի քանիսն էլ ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ: 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси