Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել եկեղեցիների դեմ ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը մասնակցած 17 գրոհայինի

Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել եկեղեցիների դեմ ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը մասնակցած 17 գրոհայինի

18:57 | 11.10.2018 | Հասարակություն

Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքի ռազմական դատարանը մահապատժի է դատապարտել 17 անձի, որոնք մեղադրվում են 2016-2017 թվականներին Եգիպտոսում եկեղեցիների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար, գրում է «РИА Новости» գործակալությունը:

Ըստ դատարանի՝ նրանք մեղավոր են ճանաչվել 82 մարդու մահվան համար:

Ամբաստանյալները մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, Կահիրեում ու Քենա նահանգում ԻՊ-ի խմբեր ձևավորելու ու եկեղեցիներում իրականացված պայթյունների պատրաստման ու անմիջական մասնակցության համար:

2017 թվականի ապրիլին եգիպտական Տանտա և Ալեքսանդրիա քաղաքներում մի քանի ժամվա տարբերությամբ պայթյուններ էին որոտացել տեղի եկեղեցիներում: Երկու պայթյուններն էլ իրականացվել են մահապարտ ահաբեկիչների միջոցով՝ եկեղեցական արարողությունների ժամանակ, ու խլել տասնյակ մարդկանց կյանքեր, որոնց թվում եղել են նաև ոստիկաններ:

 Նույն թվականի դեկտեմբերին ահաբեկչական հարձակում էր տեղի ունեցել Կահիրեի այն շրջանում, ուր կան մի քանի եկեղեցիներ:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси