Պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին. պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ․ Է․ Մակրոնը՝ Ն․ Փաշինյանից ստացած տպավորության մասին

Պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին. պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ․ Է․ Մակրոնը՝ Ն․ Փաշինյանից ստացած տպավորության մասին

18:38 | 11.10.2018 | Քաղաքականություն

Ես երբեք նման մեկնաբանություններ չեմ անում։ Այսօր Երևանի «Շառ Ազնավուր» կենտրոնում նման հայտարարություն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ պատասխանելով հարցին, թե ինչ տպավորություն ունի Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից:

Փոխարենը նա խոսեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կարևորության մասին․ «Շատ երջանիկ եմ, որ Հայաստանում եմ այսօր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի համար: Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա շատ կարևոր իրադարձություն է, քանի որ առաջին անգամ է, որ այստեղ նման միջոցառում է անցկացվում: Առավոտյան արդեն խոսեցի դրա նշանակության մասին։ Հիմա էլ շատ երջանիկ եմ, որ Շառլ Ազնավուրի կենտրոնում էինք՝ սա հարգանքի տուրք է նրա նկատմամբ»,- նշեց Մակրոնը:

Հարցին՝ անկախ ամենից ինչից՝ ինչ տպավորություն ունեք ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Ֆրանսիայի նախագահը, ի վերջո, պատասխանեց․

«Ես քաղաքականության մասին հետևյալ տեսակետն ունեմ՝ պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել՝ համաձայն այդ տեսլականի»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси