Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

17:18 | 11.10.2018 | Քաղաքականություն

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահի տեղակալ Սերգեյ Նեվերովի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային ժողովի նախագահը, բարձր գնահատելով երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակը, կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը և ընդգծել միջխորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությունը:

Արա Բաբլոյանն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

Խոսելով ներհայաստանյան իրադարձություններից՝ օրենսդիր մարմնի ղեկավարը հավաստիացրել է, որ մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունները որևէ կերպ չեն ազդել Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության ու բազմադարյա բարեկամական հարաբերությունների վրա: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ ներքաղաքական հարցերի շուրջ բոլոր որոշումները պետք է կայացվեն քաղաքական քննարկումների և փոխհամաձայնության շրջանակում:

Սերգեյ Նեվերովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, համոզմունք է հայտնել, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու դաշնակցային հարաբերությունները կշարունակվեն ընդլայնվել:

Նա ևս կարևորել է հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումն ու խորացումը, համագործակցությունը ՀԱՊԿ ԽՎ և ԱՊՀ ՄԽՎ շրջանակում:

Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստ է բարձր մակարդակով կազմակերպել նիստերի անցկացումը:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси