ԵՄ-Հայաստան համաձայնագրի ենթակոմիտեի 4-րդ նիստը. քննարկման օրակարգում են նաեւ վերջին զարգացումները

ԵՄ-Հայաստան համաձայնագրի ենթակոմիտեի 4-րդ նիստը. քննարկման օրակարգում են նաեւ վերջին զարգացումները

16:58 | 11.10.2018 | Քաղաքականություն

Բրյուսելում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի է ունենում ԵՄ-Հայաստան համաձայնագրի Զբաղվածության եւ սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման եւ կրթության, տեղեկատվական հասարակության եւ աուդիովիզուալ քաղաքականության, գիտության եւ տեխնոլոգիաների, մշակույթի, երիտասարդության հարցերի ենթակոմիտեի 4-րդ նիստը ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստորագրումից հետո առաջին անգամ:

Հարթակը օգտակար է զբաղվածության, կրթության, երիտասարդության, գիտության եւ առողջապահության ոլորտների քաղաքականությունների վերջին զարգացումները քննարկելու համար: Այն հատկապես կարեւորվում է՝ հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները եւ 2018 թվականի մայիսին նոր կառավարության ձեւավորումը:

Հայաստանի պատվիրակության անդամների կազմում են ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Արեւիկ Անափիոսյանը եւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արման Ուդումյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси