Օդերևութաբանը ուղիղ եթեր է դուրս եկել փոթորկի ժամանակ և հազիվ է փրկվել մահից

Օդերևութաբանը ուղիղ եթեր է դուրս եկել փոթորկի ժամանակ և հազիվ է փրկվել մահից

16:25 | 11.10.2018 | Պատահարներ

Եղանակի տեսության ամերիկացի հաղորդավար Ջիմ Կանտորը հազիվ է հասցրել խուսափել դեպի իրեն սլացող տախտակի կտորից՝ ուղիղ եթերի ժամանակ։ Հաղորդման դրվագը Twitter-ում հրապարակել է @IrishEagle օգտատերը։

Կանտորը Ֆլորիդայի Պանամա–Սիթի քաղաքում էր գտնվում, որտեղ այդ պահին մոլեգնում էր Մայքլ փոթորիկը։ Տղամարդը դժվարությամբ էր խոսում, քանի որ ամբողջ ուժով պայքարում էր ուժեղ քամու և հեղեղի դեմ։ Անսպասելի նրա կողմն է թռչում հսկայական տախտակի մի կտոր։

Հաղորդավարը սակայն ժամանակին է այն նկատում և մի կողմ ցատկում։ Մահվան դեմ առ դեմ հանդիպելը չի շփոթեցնում հաղորդավարին։ Մեկ ակնթարթ անց նա վերադառնում է կադրի մեջ՝ սովորական գլխարկը փոխարինելով պաշտպանիչ սաղավարտով։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси