Ընտելացված էգ առյուծը հոշոտել է տիրոջը

Ընտելացված էգ առյուծը հոշոտել է տիրոջը

16:20 | 11.10.2018 | Պատահարներ

Մեքսիկայի Չիուաուա նահանգի Սյուդադ Խուարես քաղաքի բնակիչին ծանր վիճակով հիվանդանոց են տեղափոխել սպիտակ  էգ առյուծի  հարձակումից հետո, հայտնում է Associated Press–ը։ Տուժողը երկու առյուծ եւ մի վագր էր պահել։ Նա չի փակել գիշատիչներին վանդակներում եւ թույլ է տվել նրանց շրջել տանը՝ ինչպես ընտանի կենդանիների։ Կենդանիներից ոչ մեկը պաշտոնական գրանցում չի ունեցել։

Երբ ոստիկանները տուն են մտել, հատակին անգիտակից վիճակում պառկած է եղել արյունոտ տղամարդը։ Տիրոջ վրա հարձակված առյուծին գտել են բակում՝ լողավազանի կողքին։ Նրա երախն ու թաթերը արյունոտ են եղել։

Գիշատիչներին իշխանությունները նախատեսում են ավելի հարմար բնակավայր գտնել՝ օրինակ սաֆարի այգի, որտեղ կենդանիները կապրեն բաց երկնքի տակ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси