Մադագասկարի սենատի նախագահը ողջունեց Հայաստանի մեծ ներդրումը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կայացման հարցում

Մադագասկարի սենատի նախագահը ողջունեց Հայաստանի մեծ ներդրումը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կայացման հարցում

16:10 | 11.10.2018 | Քաղաքականություն

Մադագասկարի սենատի նախագահ Էլուա Մաքսիմն իր խորին շնորհակալությունն է հայտնում Հայաստանում հոյակապ ընդունելություն կազմակերպելու համար:

Երևանում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի բացման արարողության ընթացքում Մադագասկարի սենատի նախագահը ողջունեց  Հայաստանի մեծ ներդրումը միջոցառման կայացման հարցում:

«Շատ ուրախ եմ, որ գտնվում եմ Հայաստանում: «Ապրել միասին» կարգախոսը ներառում է բոլոր կարևորագույն համամարդկային արժեքները, գաղափարները:  Սիրով կուզենայի նշել, որ Մադագասկարը հպարտ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ լինելով և հպարտ՝ իր դերակատարությունն այս մեծ գործընթացներին մշտապես բերելու համար»,-ընդգծեց նա:

Մադագասկարի սենատի նախագահը մատնանշեց, որ իր երկիրն այսօր առճակատված է բազմաթիվ մարտահրավերների առջև, և նպատակ ունեն Մադագասկարը դարձնել ավելի տեսանելի գագաթնաժողովի համատեքստում:

«Մարդասիրական արժեքների շրջանակում կոչ ենք անում հասարակության համախմբվածության ամրապնդմանը: Ողջում ենք բոլոր այն ղեկավարներին, ովքեր մշակում են կայուն զարգացման , համերաշխության, խաղաղության հաստատման ծրագրեր, ովքեր պայքարում են բռնության և ծայրահեղականության դեմ: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեծապես նպաստել է և նպաստելու է այս բոլոր արժեհամակարգերի ամրապնդմանը»,- շեշտեց Մաքսիմը:

Նա խորին ցավակցություն հայտնեց հայ ազգին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Մեծ երգահան, ով հավատարիմ մնաց իր ազգի արժեքներին, ում կորուստը տխրեցրեց ամբողջ ֆրանսախոս աշխարհը»,- եզրափակեց Մադագասկարի սենատի նախագահը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси