Շանհայ. Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

Շանհայ. Նովակ Ջոկովիչը քառորդ եզրափակիչում է

15:46 | 11.10.2018 | Սպորտ

Աշխարհի երրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը դուրս է եկել Չինաստանի Շանհայ քաղաքում անցկացվող «Մասթերս 1000» մրցաշարի քառորդ եզրափակիչ: Սերբ թենիսիստը երկու սեթում առավելության է հասել իտալացի Մարկո Չեկինատոյի նկատմամբ (16): 1 ժամ 9 րոպե տեւած պայքարն ավարտվել է 6:4, 6:0 հաշվով:

Այս մրցաշարում երկրորդ համարը ստացած Նովակ Ջոկովիչը կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի հարավաֆրիկացի Քեւին Անդերսոնի եւ հույն Ստեֆանոս Ցիցիպասի դիմակայության հաղթողի հետ:

Շանհայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 7 միլիոն դոլար է:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси