Հնդկաստանի ափերին հզոր ցիկլոն է մոտենում

Հնդկաստանի ափերին հզոր ցիկլոն է մոտենում

15:44 | 11.10.2018 | Պատահարներ

Շուրջ 300 հազար մարդ է տարհանվել Հնդկաստանի Օրիսա նահանգի 5 առափնյա օկրուգներից կապված «Տիտլի» հզոր ցիկլոնի մոտենալու հետ, հայտնում է Հնդկաստանի օդերեւութաբանական դեպարտամենտը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Գերատեսչության տվյալներով՝ ցիկլոնի շրջանակներում քամու արագությունը հասնում է 140-150 կիլոմետր ժամ։ Սպասվում է, որ Օրիսա նահանգը կկրի տարերային աղետի հիմնական հարվածը, որից հետո ցիկլոնը կթեքվի հյուսիս եւ կուղղվի Արեւմտյան Բենգալիա նահանգ։

Հինշաբթի Օրիսայի առափնյա շրջաններում փակ է պետական հիմնարկների մեծ մասը։ Հասարակական տրանսպորտը չի գործում, ձկնորսներին խորհուրդ չի տրվում ծով դուրս գալ։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси