Forbes-ը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը

Forbes-ը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը

14:57 | 11.10.2018 | Հասարակություն

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի լավագույն գործատուների ցանկը՝ հիմնվելով 60 երկրից շուրջ 2000 խոշոր ընկերությունների վարկանիշի վրա:

Ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես ցուցակը գլխավորել է Alphabet հոլդինգը, որը համարվում է Google-ի մայր ընկերությունը:

Երկրորդ տեղում է Microsoft կորպորացիան, որին էլ հետևել է Apple-ը: Վերջինս, ի դեպ, բարելավել է իր դիրքերը նախորդ տարվա համեմատ:

Առաջին տասնյակում, բացի Alphabet-ից, Microsoft-ից և Apple-ից, տեղ են գտել ամերիկյան ևս մի քանի ընկերություն՝ Walt Disney-ը (4-րդ հորիզոնական), Amazon.com-ը (5-րդ) և Celgene-ը (9-րդ):

Բացի այդ՝ տասնյակում են հայտնվել նաև հոնկոնգյան CNOOC-ը, թաիլանդական Kasikornbank-ը և Գերմանիայից Daimler-ն ու BMW-ն:

Ընկերությունում ներառվել է 500 ընկերություն, որոնցից 185-ն ամերիկյան են:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси