Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post

Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն սաուդացի ընդդիմադիր լրագրող Խաաշկղիջիի անհետացման հետ. The Washington Post

14:53 | 11.10.2018 | Հասարակություն

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը ցանկացել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիին վերադարձնել հայրենիք, որտեղ նրան կձերբակալեին:

Ինչպես գրում է The Washington Post-ը, Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անմիջական կապ ունեն արքայազնի հայտնի ընդդիմախոս համարվող Խաաշկղիջիի անհետացման հետ: 

Նշվում է, որ վերջին ամիսներին ընդդիմադիր լրագրողը պարբերաբար կանչվել է Սաուդյան Արաբիա՝ բարձր վարձատրվող աշխատանքի ու անվտանգության ապահովման երաշխիքներով: Ըստ աղբյուրի՝ Խաաշկղիջին մեծ վերապահումներով է մոտեցել նման առաջարկներին:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում: Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

Նախօրեին թուրքական մամուլը հրապարակել է գործով կասկածյալ համարվող Սաուդյան Արաբիայի 15 քաղաքացիների լուսանկարները, որոնք նույն օրը Սաուդյան Արաբիայից 2 տարբեր օդանավերով ժամանել են Ստամբուլ, Խաաշկղիջիի՝ հյուպատոսարան մուտքից կես ժամ առաջ մտել են հյուպատոսության շենք և մոտ մեկուկես ժամ անց դուրս եկել ու 3 տարբեր մեքենաներով հեռացել տարածքից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси