Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին. Լիբանանի նախագահ

Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին. Լիբանանի նախագահ

14:32 | 11.10.2018 | Քաղաքականություն

Ես շատ հպարտ եմ Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցելու համար՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին:

ՖՄԿ գագաթնաժողովի ժամանակ իր ելույթում այսպես ասաց Լիբանանի նախագահ Միշել Աունը: Նա խոսեց լեզուներ սովորելու կարևորության մասին:

«Կյանքի ընթացքում սովորելով նոր լեզուները՝ մարդը հարստանում է»,- նկատեց Լիբանանի նախագահը:

Լեզուներ սովորելը հրաշալի կամուրջ է քաղաքակրթությունների միջև: Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արևելքում ևս մեկ անգամ հաստատում է այն կապերը, որ գոյություն ունեն մեր միջև»,- ասաց նա:

Նախագահի խոսքով՝ հիմա Ֆրանսիան հայտնի է դարձնում իր միասին ապրելու գաղափարը: Նա բերեց Լիբանանի օրինակը, որը, ըստ նախագահի, ներկայացնում է աշխարհի մանրակերտ:

«Միասնական կյանքը, միասին ապրելը մեր բոլորիս գերագույն արժեքն է: Մարդը վախենում է նրանից, ինչը չի ճանաչում»,- ասաց նա՝ նշելով, որ դրանից ելնելով է, որ պետք է հիմնվեն կազմակերպություններ, որոնք կհաստատեն խաղաղություն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси