Մուշում քուրդ լրագրողին դատապարտել են 7,5 տարվա ազատազրկման

Մուշում քուրդ լրագրողին դատապարտել են 7,5 տարվա ազատազրկման

14:25 | 11.10.2018 | Հասարակություն

Մուշում քուրդ լրագրող Սեդա Թաշքընը դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանն օգնելու և ահաբեկչամետ քարոզչությամբ զբաղվելու համար, գրում է mezopotamyaajansi.com կայքը, որի թղթակիցներից է հանդիսացել Թաշքընը:

Ավելի վաղ նա համագործակցել է քրդամետ «Դիջլե» գործակալության հետ, որը փակվել էր Թուրքիայի Նախարարների խորհրդի որոշմամբ: Այս հանգամանքը նույնպես կարևոր տեղ է զբաղեցրել Սեդա Թաշքընի դեմ կազմված մեղադրական ակտում:

Մուշի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանը որոշել է 3 տարի, 4 ամիս ժամկետով Թաշքընին դատապարտել ահաբեկչամետ քարոզչությամբ զբաղվելու և 4 տարի, 2 ամիս ժամկետով էլ՝ ահաբեկչական խմբավորմանն աջակցելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси