Էրդողանը կասկած է հայտնել Էր Ռիադի մոտ Հաշքաջիի՝ հյուպատոսարան ժամանելու տեսագրությունների բացակայության վերաբերյալ

Էրդողանը կասկած է հայտնել Էր Ռիադի մոտ Հաշքաջիի՝ հյուպատոսարան ժամանելու տեսագրությունների բացակայության վերաբերյալ

13:53 | 11.10.2018 | Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կասկածի տակ է դրել այն հանգամանքը, որ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության անվտանգության ծառայությունը չունի դիվանագիտական առաքելությունում անհետ կորած լրագրող Ջամալ Հաշքաջիի ժամանման տեսագրությունները: Նախագահն այս մասին ասել է լրագրողներին, որոնք իրեն ուղեկցում են Հունգարիա ուղեւորության ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Haberturk-ին:

«Միթե հնարավոր է, որ Սաուդյան Արաբիայի  գլխավոր հյուպատոսությունում տեսանկարահանման համակարգ չլինի: Նրանք ամենաառաջատար համակարգերն ունեն: Թռչունը, անգամ մոծակն անցնի այդ համակարգերն ամեն ինչ կնկարահանեն», -ասել է նա:

Այսպիսով, նա արձագանքել է  սաուդյան կողմի մոտ հյուպատոսարան Հաշքաջիի ժամանման, դուրս գալու տեսագրությունների բացակայությանը:

Ըստ որոշ թուրքական լրատվամիջոցների,  գլխավոր հյուպատոսությունում նշել են, որ նման տեսագրություններ չկան, իսկ ներսում տեսանկարահանում չկա կամ լրագրողի ժամանման օրը չի աշխատել:

Այս պահին հրապարակվել են միայն մեկ տեսագրության կադրեր, որում Հաշքաջին մտնում է գլխավոր հյուպատոսություն: Տեսանյութը նկարահանվել է դիվանագիտական ներկայացուցչության մոտ գտնվող ոստիկանական կետից:

Խոսելով միջադեպի հետաքննության մասին, Էրդողանը նշել է, որ «միջադեպի բոլոր կողմերը ուսումնասիրվում են»: «Սա սովորական դեպք չէ: Հաշքաջին մեծ ընտանիքի անդամ է, միջազգային մեկնաբան, եւ նա պատրաստվում  էր ամուսնանալ թրքուհու հետ:

Մենք քայլեր ենք ձեռնարկել Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում, գլխավոր հյուպատոսություն մտնելու եւ այնտեղ անհրաժեշտ աշխատանք իրականացնելու վերաբերյալ պատասխան ենք ստացել», -ասել է նախագահը:

Նրա խոսքով, միջադեպը հետաքննում է դատական համակարգը, անվտանգության վարչությունը, հետախուզությունը, եւ արտաքին գործերի նախարարությունը:

Էրդողանը չի նշել, թե ինչ կարող էր պատահել լրագրողին, սակայն ասել է, որ Թուրքիան մտահոգված է: «Մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ն նույնպես  մտահոգություններ է հայտնում: Այդ մասին խոսում է եւ Թրամփը, եւ Պոմպեոն եւ Փենսը », - ասել է Թուրքիայի նախագահը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси