Հայ լողորդը չկարողացավ մեդալ նվաճել պատանեկան օլիմպիական խաղերում

Հայ լողորդը չկարողացավ մեդալ նվաճել պատանեկան օլիմպիական խաղերում

13:36 | 11.10.2018 | Սպորտ

Հայ լողորդ Արթուր Բարսեղյանը չի կարողացել մեդալ նվաճել 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերում: Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, 50 մ ազատ ոճում նա 8 մասնակիցների մեջ զբաղեցրել է 8-րդ տեղը:

Այս մրցաձեւում ոսկեմեդալակիր է դարձել է իտալացի Թոմաս Չեկոնը: 2-րդ տեղը զբաղեցրել է ռուս Դանիլ Մարկովը: Բրոնզե մեդալը բաժին է հասել եգիպտացի Աբդելրահման Սամեհին:

Արթուր Բարսեղյանը երեկ մասնակցել է նաեւ 50 մ բաթերֆլայ մրցաձեւում: Նա չի կարողացել եզրափակիչ մտնել:

Երեկ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան բազմամարտում գրավել է 7-րդ տեղը եւ հայտնվել եզրափակչում: Նա եզրափակչում է նաեւ առանձին առարկաների` օղակով եւ գնդակով մրցաձեւերում: Եզրափակիչները կկայանան հոկտեմբերի 16-ին:

Երեկ պայքարի մեջ մտավ նաեւ թաեքվոնդոիստ Անդրանիկ Խաչատրյանը (73 կգ քաշային կարգ): Նա պարտվեց իր առաջին իսկ մրցակցին:

Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը մեկնարկել են հոկտեմբերի 6-ին: Կավարտվեն 18-ին: Հայաստանը ներկայացված է 8 մարզիկով:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси