Ե՞րբ կհաստատվի Վրաստանի ու ՌԴ-ի միջեւ ազատ վիզային ռեժիմ․ մանրամասնում է ՌԴ ԱԳՆ-ն

Ե՞րբ կհաստատվի Վրաստանի ու ՌԴ-ի միջեւ ազատ վիզային ռեժիմ․ մանրամասնում է ՌԴ ԱԳՆ-ն

13:30 | 11.10.2018 | Քաղաքականություն

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես այդ երկու պետություններից: Այդ մասին Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարեց երեկ` Ժնեւում երկկողմ հարաբերությունների կարգավորման նվիրված բանակցությունների 45-րդ փուլի ավարտին:

Բանակցություններին Մոսկվայի եւ Թբիլիսիի ներկայացուցիչներից բացի, մասնակցում էին եվրոպական կառույցների, ՄԱԿ-ի, Միացյալ Նահանգների ինչպես նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի պատվիրակությունների անդամները:

«Ազատ վիզային ռեժիմի հաստատման հեռանկարները կախված են բացառապես երկու կողմից` Ռուսաստանից եւ Վրաստանից: Եթե մենք կարողանանք լուծել անվտանգությանը, ահաբեկչությանը վերաբերող հարցերը, ապա ուշ թե շուտ կկարողանանք հասնել նաեւ դյուրացված կամ նույնիսկ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը: Այս հարցի շուրջ քաղաքական հակամարտություն գոյություն չունի:

Մենք, իհարկե կցանկանայինք, որ մեր պետությունների միջեւ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ լինեին, սակայն եթե դա չի ստացվում, ապա մենք կսպասենք ավելի հարմար պահի: Ամեն դեպքում, մենք, մտածում ենք վիզային խնդրի մասին եւ աշխատում ենք այդ ուղղությամբ»,- Վրաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարում էր Կարասինը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси