Ֆրանկոֆոնիայի ամբողջ աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի համար. Թրյուդո

Ֆրանկոֆոնիայի ամբողջ աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի համար. Թրյուդո

13:00 | 11.10.2018 | Քաղաքականություն

Ֆրանկոֆոնիայի ամբողջ աշխարհը սգում է Շառլ Ազնավուրի համար: Այս մասին հայտարարեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝ ելույթ ունենալով Երեւանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովում:

«Ազնավուրը, ում անսահման սիրում եմ: Մենք բոլորս համախմբվել ենք, որ հարգենք մեծ շանսոնյեի հիշատակը: Ֆրանկոֆոնիայի ամբողջ աշխարհը: Ազնավուրը տեսնում էր մեր մշակույթի բոլոր նրբերանգները: Եվ ես տեսնում եմ, որ այստեղ իշխում է նույն ոգին»,- նշեց Թրյուդոն:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси