«Դու հաջորդն ես». նախկին «Միսս Իրաք» Շիմա Քասսեմը փախել է Իրաքից՝ իր գործընկերուհու ճակատագրին չարժանանալու համար

«Դու հաջորդն ես». նախկին «Միսս Իրաք» Շիմա Քասսեմը փախել է Իրաքից՝ իր գործընկերուհու ճակատագրին չարժանանալու համար

12:38 | 11.10.2018 | Հասարակություն

Նախկին «Միսս Իրաք» Շիմա Քասսեմը Հորդանան է տեղափոխվել ապրելու՝ անհայտ անձանց կողմից սպառնալիքներից հետո, այդ մասին գրում է lenta.ru-ն՝ Rudaw News-ին հղումով:

«Ինձ սպանությամբ էին սպառնում: Իմ կյանքը վտանգի մեջ է: Շատ մարդկանց սպանությունը վախեցրել է ինձ… Ես լքում եմ Իրաքն ու մեկնում Հորդանան»,- ասել է մոդելը:

Նա պատմել է, որ սկսել է սպառնալիքներ ստանալ հոկտեմբերի սկզբից: «Դու հաջորդն ես» տեքստով հաղորդագրությունը նա ստացել է իր գործընկերուհու՝ նախկին «Միսս Բաղդադ» Թարա Ֆարեսի սպանությունից հետո:

Քասսեմը խոստովանել է, որ հաղորդագրությունների պատճառով տնից դուրս չի եկել: Նա մի քանի անգամ ոստիկանություն է դիմել, սակայն նրան պատասխանել են, որ դեռ չի կարելի հստակ ասել՝ ով է սպառնացել իրեն, կամ արդյոք կարելի է այդ հաղորդագրությունները լուրջ համարել:

«Ես չեմ կարող սպասել, թե երբ ինձ կսպանեն ու ոստիկանները կասեն՝ «Օ, այո՛, այդ սպառնալիքներն իրոք լուրջ էին»,- բացատրել է մոդելը:

Օրերս համացանցում է հայտնվել նախկին «Միսս Բաղդադ» Թարա Ֆարեսի սպանության պահը պատկերող տեսանյութը: Հիշեցնենք, որ 30-ամյա մոդելին սպանել էին իր իսկ մեքենայում, սեպտեմբերի վերջին: Երկու փամփուշտ դիպել էր գլխին, մեկը՝ կրծքին: Նա բնակվում էր Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси