«Ժամանակ». Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները զգուշացրել են, որ եթե փակվի գործարանը, ապա կքանդեն Վրաստան տանող երկաթգիծը

«Ժամանակ». Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները զգուշացրել են, որ եթե փակվի գործարանը, ապա կքանդեն Վրաստան տանող երկաթգիծը

12:08 | 11.10.2018 | Մամուլ

«Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի մի քանի տասնյակ աշ­խատակիցներ երեկ փակել էին Ալավերդի քաղաքից դեպի Վրաստան գնացող ճանապարհը: Գործարանի աշխատակիցները, նրանց ընտա­նիքների անդամները իրենց մեքենաներով, հնարավոր բոլոր այլ միջոց­ներով երկու ժամ շարունակ փակ են պահել ճանապարհը մինչև դեպքի վայր են ժամանել մարզպետարանի աշխատակիցներ ու մարզպետի օգնականը: 

Գործարանի աշխատակիցները տեղեկացրել են, որ իրենց ակցիան առայժմ նախազգուշական է, սակայն եթե որոշում կայացվի գործարանը վերջնական փա­կել և այն բանկին հանձնել, ապա իրենք ընդունակ են ավելի լուրջ քայլերի, մասնավորապես՝ պատ­րաստվում են քանդել դեպի Վրաստան գնացող երկաթգիծը: 

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի ակտիվները գործարանի հետ միասին գրավադրված են ՎՏԲ բանկում, և հիմա վար­կային պարտավորությունները չկատարելու հիմքով բանկը վերցնում է «Վալեքս» խմբի մեջ մտնող «էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող Ալավերդու պղնձաձուլական գործարանը»,-գրում է թերթը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси