Նոր մանրամասներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից. «Ժողովուրդ»

Նոր մանրամասներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից. «Ժողովուրդ»

11:02 | 11.10.2018 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ԱԺ նախկին պատգամավորներ Կարո Կարապետյանի և Հարություն Ղարագյոզյանի ողբերգական միջադեպից:

Պարզվում է` Ղարագյոզյանն իր նախկին գործընկերոջ հետ հանդիպմանը զենքով գնացել է ոչ պատահական: Նրանց հաշտեցնելու նպատակով հանդիպումը կազմակերպել էր մեկ այլ նախկին պատգամավոր` Աբրահամ Մանուկյանը: Ու մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, թե մինչ ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները և ծեծի են ենթարկել:

Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, դե Ղարագյոզյանն էլ իր հետ էր վերցրել նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանից նվեր ստացած զենքը և կրակել Կարապետյանին, իսկ ավելի ուշ` ինքնասպան եղել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси