Ֆեյսբուքյան կեղծ նամակն օգտատերերին նախազգուշացնում է, որ նրանց էջը «կլոնավորվել» է

Ֆեյսբուքյան կեղծ նամակն օգտատերերին նախազգուշացնում է, որ նրանց էջը «կլոնավորվել» է

13:50 | 08.10.2018 | Facebook

Ֆեյսբուքյան օգտատերերը կեղծ նամակներ են ստանում այն մասին, որ ինչ-որ մեկը կրկնօրինակել է իրենց օգտահաշիվը: Նամակում նշվում է, որ ստացողն այն պետք է ուղարկի իր ֆեյսբուքյան ընկերներին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Facebook-ն արձագանքել է՝ նշելով, որ ստացվող նամակում վիրուս չկա: Ընկերության մասնագետները խորհուրդ են տվել այն ստանալու դեպքում անպայման ջնջել:

Պարբերականը հավելում է, որ ֆեյսբուքյան էջի կրկնօրինակման դեպքում ինչ-որ մեկը ստեղծում է նոր էջ, գողանում է կոնկրետ օգտատիրոջ լուսանկարները, անձնական տվյալներն ու հետո այդ էջով ընկերանալու հայտ ուղարկում տվյալ օգտատիրոջ ընկերներին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси