«Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը». Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը

«Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը». Իսպանիայի վարչապետը մեկնաբանել է Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը

16:28 | 06.10.2018 | Մշակույթ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսն իր թվիթերյան էջում մեկնաբանել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեյի մահվան լուրը:

«Ցավալի լուր: Մահացել է մեր երկրի հզոր դեսպանը, միջազգային մակարդակով ճանաչված օպերային սոպրանո Մոնսերատ Կաբալյեն»,- գրել է Սանչեսը:

Վարչապետը նաև ընդգծել է, որ նրա ձայնն «առհավետ կմնա մեզ հետ»:

Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն մահացել է 85 տարեկանում, Բարսելոնայում: Սեպտեմբերի վերջին Կաբալյեն միզապարկի հետ կապված խնդրով բուժում է անցել Բարսելոնայի կլինիկաներից մեկում:

Նա առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси