Ուսուցիչը նման է այգեպանի. չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է դրա աճի նպաստավոր պայմաններ. նախարարը շնորհավորել է ուսուցիչներին

Ուսուցիչը նման է այգեպանի. չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է դրա աճի նպաստավոր պայմաններ. նախարարը շնորհավորել է ուսուցիչներին

17:43 | 05.10.2018 | Մշակույթ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է ուսուցիչներին՝ մասնագիտական տոնի առթիվ: Նա մասնավորապես գրել է.

«Սիրելի՛ ուսուցիչներ, ողջունում և շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի առթիվ։ Մասնագիտական ցանկացած տոն հրաշալի առիթ է նաև իմաստավորելու արվածը և մտորելու անելիքների մասին։ Օրվա խորհուրդը մեզ բոլորիս նույնպես հնարավորություն է տալիս գնահատելու անցած ուղին և նախանշելու այն ճանապարհը, որը կապահովի դպրոցի զարթոնքը և կձևավորի ուսուցչի ստեղծագործական ներուժը բացահայտելու և աշակերտների լիարժեք կրթությունը խթանելու համար նպաստավոր պայմաններ։

Կրթության և ստեղծագործական մտածողության զարգացման հայտնի մասնագետ Քեն Ռոբինսոնի ձևակերպմամբ՝ ուսուցիչը նման է այգեպանի. նա չի աճեցնում բույսը, բայց ստեղծում է պայմաններ, որոնք առավելագույնս նպաստում են այդ աճին։ Այդ պայմանների ձևավորումը հնարավոր չէ առանց ուսուցիչների և աշակերտների համագործակցությունն ապահովող ստեղծագործ միջավայրի, և ուսուցչական գործի ամենաանգնահատելի կողմը մասնագիտական շարունակական կատարելագործումն է՝ աշակերտների հայացքների լույսի ներքո։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում հաջողություններ ձեր նվիրական գործում»։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси