Facebook-ը պատմել է հաքերային հարձակման հետեւանքների մասին

Facebook-ը պատմել է հաքերային հարձակման հետեւանքների մասին

11:04 | 03.10.2018 | Facebook

Facebook ընկերությունը հայտարարել է, որ հաքերները, որոնք ավելի վաղ կոտրել էին սոցիալական ցանցի 50 միլիոն օգտատերերի  էջերը, չեն կարողացել հասանելիություն ունենալ այն կայքերին, որտեղ օգտագործվում է Facebook-ի գաղտնաբառն ու լոգինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք վերլուծեցինք բոլոր առկա կամ գրանցված կողմնակի կազմակերպությունների հավելվածների մուտքի դեպքերը, որոնք մենք հայտանբերել էինք անցյալ շաբաթ:

Հայտարարությունում նշվում է, որ այժմ ընկրությունը ստեղծում է գործիք, որը ծրագրավորողներին թույլ կտա հայտնաբերել նրանց հավելվածների օգտատերերին»:

Ավելի վաղ Facebook-ը հայտնել  էր անվտանգության համակարգում խնդրի  առաջացման մասին, որը ազդել է սոցիալական ցանցի գրեթե 50 միլիոն օգտագործողների վրա:

Ընկերության հայտարարության մեջ նշվել է, որ հարձակվողները օգտվել են Facebook-ի ծածկագրի խոցելիությունից:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси