Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Դժգոհությունները շարունակվում են. նախարարը խորհրդատուների ցանկից հանել է կարեւոր մասնագիտությունները

«Ժողովուրդ». Դժգոհությունները շարունակվում են. նախարարը խորհրդատուների ցանկից հանել է կարեւոր մասնագիտությունները

10:20 | 03.10.2018 | Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության ՔՊ-ական նախարար Արսեն Թորոսյանի սեպտեմբերի 7-ի հրամանի շուրջ դժգոհությունները չեն դադարում: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու այդ խնդրին` տեղեկացնելով, որ Թորոսյանը թաքուն-թաքուն ամբողջովին փոփոխել էր ԱՆ գլխավոր մասնագետների ինստիտուտը առանց հաշվի նստելու երկար տարիների գլխավոր մասնագետների հետ:

Ըստ այդմ, նախարարության գլխավոր մասնագետներն արդեն հանդես են գալիս որպես խորհրդատուներ: Թորոսյանը որոշել է կրճատել գլխավոր մասնագետների, այժմ արդեն խորհրդատուների թիվը` 76-ից հասցնելով 45-ի:

Մեզ հետ զրույցում ՀՀ արդեն նախկին գլխավոր գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թամարա Ֆադեյի Սարգսյանն ասել է. «Ես շատ դեմ էի դրան, ոչ թե որ այլևս գլխավոր մասնագետ չեմ, այլ ցանկից հանել են գենետիկան»:

Թ.Սարգսյանն ասել է, թե ինքն է ցանկացել առաջարկել, որ իր փոխարեն գլխավոր գենետիկի կոչում ստանա երիտասարդ մասնագետ: «Ես դա էի ուզում առաջարկեի նախարարությանը, բայց կատարվեց հակառակը»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси