Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժողովուրդ». Ն. Զոհրաբյանն առաջիկայում պատրաստվում է դատական հայց ներկայացնել ֆեյսբուքում իրեն զրպարտողների և վիրավորողների դեմ

«Ժողովուրդ». Ն. Զոհրաբյանն առաջիկայում պատրաստվում է դատական հայց ներկայացնել ֆեյսբուքում իրեն զրպարտողների և վիրավորողների դեմ

11:10 | 02.10.2018 | Մամուլ

«ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որ ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն էր, առաջիկա օրերին պատրաստվում է դի­մել դատարան զրպարտության և վիրա­վորանքների համար: 

Բանն այն է, որ նա բազմիցս էր նշել ֆեյսբուքյան տիրույ­թում իր հասցեին արվող վիրավորանք­ների մասին և ահա նա ընթացք է տալիս այդ ամենին: Հայցը ներկայացվելու է կոնկրետ օգտատերերի դեմ և ներկա­յացվելու են ապացույցներ: Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանի փաստաբան Ինեսսա Մուրադյանը: 

«Շատ գրառումներ են եղել, որոնցում եղել են վիրավորա­կան արտահայտություններ: Հայցադի­մումի պահանջը լինելու է պատիվը, ար­ժանապատվությունը և բարի համբավն արատավորելու համար հրապարակային ներողության խնդրելու հետ կապված և լինելու է նաև երկրորդ հայց, որը նաև գումարային պահանջ է լինելու», - փո­խանցեց փաստաբանը:

Փաստաբանը չմանրամասնեց, թե որ օգտատերերի մասին է խոսքը, սակայն նշեց, թե դրանք վերաբերում են վիրավորական արտահայտություններ հնչեցրածներին, Զոհ­րաբյանի՝ լուսանկարը տղամարդկանց կերպարով տարածողներին և այլն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси