Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Փոխառություններ, բնակարան, ավելի քան 7 միլիոն դրամ եկամուտ

«Փաստ». Փոխառություններ, բնակարան, ավելի քան 7 միլիոն դրամ եկամուտ

10:59 | 02.10.2018 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության նորանշանակ պետ Արմինե Մաթոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Արմինե Մաթոսյանը հայտարարագրել է բնակարան: 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Մաթոսյանի հանձնած փոխառությունները կազմել են 13 113 997 ՀՀ դրամ:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոն ա կան պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 7 252 296 ՀՀ դրամ:

Աշխատավարձից ստացած եկամուտը կազմել է 3 579 101 ՀՀ դրամ:

Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 406 020 եւ 88 000 ՀՀ դրամ: Իսկ ստացված փոխառությունները (վարկեր) կազմել են 3 179 175 ՀՀ դրամ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси