Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ-ն 1600 աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել

«Հրապարակ». «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ԺՊ-ն 1600 աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է ուղարկել

10:49 | 02.10.2018 | Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, չսպասելով տնօրենի համար մրցույթի ավարտին, արդեն իսկ հիվանդանոցի բոլոր աշխատողներին աշխատանքից ազատման ծանուցագրեր է բաժանել՝ թվով 1600 աշխատողի։ Մեր հարցին ի պատասխան՝ նա ասաց․

«Ձեր ասածն իրականությանը չի համապատասխանում․ աշխատանքից ազատվում են նրանք, ովքեր չեն համապատասխանում աշխատանքային չափորոշիչներին։ Եթե ձեր հարազատը վերակենդանացման բաժանմունքում է, բայց այնտեղ հերթապահություն է իրականացնում ուռոլոգը, դա նպատակահարմա՞ր է, եւ կամ՝ օրական հինգ ծնունդի դեպքում չորս մանկաբարձը նպատակահարմա՞ր է։ Ի դեպ, տեղեկացնեմ, որ կրճատումները չեն կարող գերազանցել աշխատողների 10 տոկոսը, այլապես, Աշխատանքային օրենսգրքով պայմանավորված, պետք է դիմել համապատասխան մարմնին՝ այդ 10 տոկոսին աշխատանքով ապահովելու համար»։

Ասում են, Ձեր՝ հիվանդանոցի տնօրեն դառնալու հարցում նշանակալի է եղել Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի դերակատարությունը, որն էլ իր հերթին մտերիմ է առողջապահության նախարարի հետ։ «Սխալ էր Ձեր հարցն ամբողջովին՝ իմ կարիերան մեկ մարդու հետ կապելուն առնչվող․ Նարեկն իմ համակուրսեցին է, ես իր հետ մտերիմ եմ, ինչպես մնացած համակուրսեցիներիս հետ։ Մի մոռացեք նաեւ, որ ես բժշկականն ավարտել եմ կարմիր դիպլոմով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси