Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը եւ զբաղված է եղել թալանով

«Ժամանակ». 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը եւ զբաղված է եղել թալանով

10:44 | 02.10.2018 | Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Չնայած Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հրապարակային վստահեցնում է, որ ինքը հորդորել է Անիի համայնքապետ Արտակ Գեւորգյանին հրաժարական ներկայացնել, սակայն մեր տեղեկություններով՝ մարզպետը հանդիսանում է Գեւորգյանի իրական հենարանը, եւ նրանց հարաբերությունները շատ ջերմ են:

Արտակ Գեւորգյանը 14 տարի ղեկավարել է Մարալիկ համայնքը, եւ համայնքի բնակիչները վստահեցնում են, որ նա զբաղված է եղել թալանով: Բավարար է միայն մարզպետը հրահանգի իր ենթակայության տակ գտնվող կառույցներին ուսումնասիրություն սկսել Մարալիկի քաղաքապետարանում եւ տասնյակ ու հարյուրավոր միլիոնների ֆինանսական չարաշահումների դեպքեր կհայտնաբերվեն, որը բավարար կլինի ոչ թե հրաժարականի, այլ քրեական հետապնդման համար: Բայց մարզպետը դրա փոխարեն փիլիսոփայում է վստահության հանրաքվեի եւ ժողովուրդ-իշխանություն հարաբերությունների ու փոխվստահության մթնոլորտի շուրջ»:

 
 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси