Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները

Հայտնի են Երևանի ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցության անդամները

15:50 | 01.10.2018 | Քաղաքականություն

Հայտնի են Երևանի նորընտիր ավագանու ԲՀԿ և «Լույս» խմբակցությունների անդամների անունները: ԲՀԿ խմբակցությունում կընդգրկվի ավագանու 5 անդամ, իսկ «Լույս» խմբակցությունում՝ 3:

ԲՀԿ ավագանու անդամներ

1. Արման Աբովյան - խմբակցության ղեկավար, քաղաքագետ, Ուկրաինայում  ՀՀ դեսպանի խորհրդատու

2. Միքայել Մանրիկյան - ԵՊԲԺ պրոֆեսոր, դասախոս

3. Արմեն Ներսիսյան - «Համերաշխություն» ՀԿ նախագահ

4. Մարկոս Հարությունյան - «Թամ-Սամ» ՍՊԸ շուկայի զարգացման տնօրեն

5. Հռիփսիմե Առաքելյան - լրագրող, Կամերային թատրոնի տնօրեն։

ԲՀԿ ցուցակից ինքնաբացարկ են հայտնել ցուցակի առաջին համար, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, երկրորդ համար, հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը և ցուցակի 6-րդ համար, ծանրորդ Նազիկ Ավդալյանը։

Երևանի ավագանու կազմում «Լույս» դաշինքը ներկայացված կլինի հետևյալ կազմով՝

1. Դավիթ Խաժակյան – խմբակցության ղեկավար, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

2. Անի Խաչատրյան- «Հանրապետություն» կուսակցություն 

3. Անի Սամսոնյան - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն 

«Լույսից» ինքնաբացարկ է հայտնել դաշինքի առաջին համար, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել էր Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի 65 մանդատից 57-ը բաժին է հասել «Իմ քայլը» դաշինքին, 5 մանդատ՝ ԲՀԿ-ին և 3 մանդատ՝ «Լույս» դաշինքին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси