
Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ. Լենա Նազարյան
15:41 | 01.10.2018 | Քաղաքականություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ՝ քննարկելու Ազգային ժողովը լուծարելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը։ Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
Հանդիպման տեղի ու ժամի մասին տեղեկատվություն դեռեւս չի հաղորդվում։