WhatsApp-ի համահիմնադիրն ափսոսում է Messenger-ը Facebook-ին վաճառելու համար

WhatsApp-ի համահիմնադիրն ափսոսում է Messenger-ը Facebook-ին վաճառելու համար

18:51 | 27.09.2018 | Facebook

WhatsApp-ի համահիմնադիր Բրայան Էքթոնն առաջին մեծ հարցազրույցն է տվել Forbes-ին, որում ասել է, թե ափսոսում է 2014թ․ հոկտեմբերին Facebook-ի հետ կնքած գործարքի համար, երբ Messenger-ը 1,9 մլրդ դոլարով վաճառեց սոցցանցին՝ տեղեկացնում է HighTech-ը։ 

Էքթոնն ասել է, որ ինքը սոցցանցից հեռացավ՝ չդիմանալով Ցուկերբերգի ճնշումներին։ Նա նաեւ բացատրել է, թե ինչու է Facebook-ի տվյալների հետ կապված աղմուկից հետո իր թվիթերյան էջում #deletefacebook հեշթեգով հաղորդագրություն գրել։

«Վերջիվերջո ես վաճառեցի իմ ընկերությունը։ Ես վաճառեցի իմ օգտատերերի գաղտնիքները իմ շահի համար, ընտրություն կատարեցի և գնացի զիջման։ Ես դրա հետ ապրում եմ ամեն օր»,- ասել է Էքթոնը։

Մարտին, երբ Facebook-ը հայտնվել էր օգտատերերի անձնական տվյալները բացահայտելու աղմուկի կենտրոնում, Բրայան Էքթոնը թվիթերյան իր էջում գրել էր․ «Եկել է ժամանակը։ #deletefacebook»։ WhatsApp-ի նրա համահիմնադիր Յան Կումը Facebook-ը լքել էր ապրիլին։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси