Facebook-ը ներկայացրել է վիրտուալ իրականության իր Oculus Quest համակարգը

Facebook-ը ներկայացրել է վիրտուալ իրականության իր Oculus Quest համակարգը

17:56 | 27.09.2018 | Facebook

Facebook-ը ներկայացրել է վիրտուալ իրականության իր Oculus Quest համակարգը, այն վաճառքի կհանվի հաջորդ տարվա գարնանը: Սարքը  399 դոլար կարժենա, գրում է «Վեդոմոստի» -ն:

Ընկերությունը նշում է, որ նոր արտադրանքը թույլ կտա օգտվողներին նայել վիրտուալ տարածության ցանկացած ուղղությամբ եւ դրանով անցնել «ճիշտ այնպես, ինչպես նյութական աշխարհով»:

Facebook-ը կզբաղվի В ակնոցի սեփական չիպերի մշակմամբ, որը հագեցած է երկու փոքր էկրաններով (մեկական՝ յուրաքանչյուր աչքի համար), ներկառուցված հատուկ սենսորներով, որոնք որոշում են տարածության մեջ մարդու դիրքը:

Oculus Quest-ը հագեցած է նաեւ հսկիչներով, որոնք թույլ են տալիս օգտվողներին փոխգործակցել մարդկանց եւ օբյեկտների հետ: Համակարգում հասանելի է ավելի քան 50 խաղ, ժամանակի ընթացքում դրանց թիվը կաճի, նշում է ընկերութունը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси