Facebook-ը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության սաղավարտը

Facebook-ը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության սաղավարտը

12:06 | 27.09.2018 | Facebook

Facebook-ին պատկանող Oculus ընկերությունը ներկայացրել է նոր՝ Oculus Quest վիրտուալ իրականության սաղավարտը, որը համալրված է չորս հզոր տեսախցիկով և երկու սենսորային կարգավորիչով, որոնք կարող են որոշել մարդու դիրքը տարածության մեջ: Այս մասին հաղորդում է «Известия»-ն:

Facebook-ում նշում են, որ ներկայացված VR-համակարգը չունի աշխարհում որևէ նմանակ, քանի որ ունի բազմաթիվ գործառույթներ, որոնցից զուրկ են այլ սաղավարտները:

«Սա «բոլորը մեկում» VR-սաղավարտ է, որին մենք բոլորս սպասում էինք»,- հայտարարել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը նորույթը ներկայացնելիս:

Ստեղծողների խոսքով՝ գաջեթը կունենա 64 ԳԲ ներքին հիշողություն և վաճառքի կհանվի 2019 թվականի գարնանը: Նախնական տվյալներով՝ այն կարժենա 399 դոլար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси