Facebook-ը, Google-ը եւ մյուսները միավորվում են կեղծ լուրերի դեմ պայքարում

Facebook-ը, Google-ը եւ մյուսները միավորվում են կեղծ լուրերի դեմ պայքարում

17:57 | 26.09.2018 | Facebook

Ընտրությունների վրա կեղծ լուրերի ազդեցության մտավախությունից Facebook-ը, Google-ը եւ մյուսները համաձայնության են եկել դրանց դեմ պայքարի կամավոր միջոցների վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, որի նպատակն է ավելի խիստ օրենքներ ընդունել:

Ավելի վաղ այս տարի հանձնաժողովը տեխնոհսկաներին, ինչպես նաեւ գովազդային ոլորտին հանձնարարել էր մշակել օրենսգիրք կամ ապակողմնորոշող կամ անօրինական բովանդակության հեռացման անկարողության վերաբերյալ կարգավորող կանոնակարգեր:

Facebook-ը, Google-ը, Twitter-ը, Mozilla-ն եւ գովազդատուները մի շարք միջոցներով են պատասխանել: «Ոլորտում իրականացնում է գործողությունների լայն սպեկտր. քաղաքական գովազդի թափանցիկությունից մինչեւ կեղծ էջերի փակում, ապատեղեկատվության տարածողների բացահայտում եւ մենք ողջունում ենք դա», - ասվում է հայտարարության մեջ:

Այս միջոցները ներառում են էջերում եւ կայքերում գովազդների առավել մանրամասն ուսումնասիրություն, որոնք տարածում են կեղծ լուրեր, օգնելով օգտվողներին հասկանալ, թե ինչու են նրանք թիրախավորվում կոնկրետ գովազդային հայտարարություններում, տարբերակելով գովազդը խմբագրական բովանդակությունից եւ փաստերի հետ աշխատանքը՝ կեղծ լուրերը զտելու համար:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси