Facebook-ի և Instagram-ի օգտատերերը բողոքել են սոցցանցերից օգտվել չկարողանալու համար

Facebook-ի և Instagram-ի օգտատերերը բողոքել են սոցցանցերից օգտվել չկարողանալու համար

11:27 | 26.09.2018 | Facebook

Facebook-ի և Instagram-ի օգտատերերը սոցցանցերի աշխատանքում խափանումների են բախվել: Այդ մասին հայտնում է Life.ru-ն՝ վկայակոչելով downdetector.com կայքը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Կայքի տվյալներով՝ խափանումներն ի հայտ են եկել երևանյան ժամանակով ժամը 2:00-ի սահմաններում: Օգտատերերի բողոքների մեծ մասն առընչվում է սերվերին միանալու և անձնական էջերը բացելու գործառույթներին: Բողոքների 69%-ը առընչվել է Facebook-ին, իսկ 43%-ը՝ Instagram-ին:

Հաղորդվում է, որ մեծ մասամբ բողոքներ են ստացվել Ռուսաստանի Դաշնությունից, սակայն խափանումների բախվել են նաև Եվրոպական մի շարք այլ երկրների օգտատերերը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси