Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Փաստ». Որքա՞ն է 19 տարի պաշտոնավորող դատավորի ունեցվածքը

«Փաստ». Որքա՞ն է 19 տարի պաշտոնավորող դատավորի ունեցվածքը

10:10 | 26.09.2018 | Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի դրամական միջոցները 2017 թ. սկզբում կազմել են 1 մլն ՀՀ դրամ եւ 90 000 ԱՄՆ դոլար: 2017թ. վերջում դրամական միջոցները ո՛չ ավելացել են, ո՛չ պակասել: Այս մասին տեղկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից:

Հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք նաեւ, որ դատարանի նախագահը անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: 

Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են միայն աշխատավարձից: 2017 թ. եկամտի հանրագումարը կազմել է 10 801 748 ՀՀ դրամ: 

Ուսումնասիրելով դատարանի նախագահի 2016թ. հայտարարագիրը՝ արձանագրեցինք, որ 2016թ. նրա դրամական միջոցներն ու ստացած եկամուտները 2017թ. առանձնապես փոփոխություններ չեն գրանցել: Միայն հավելենք, որ 2016 թ. սկզբին հայտարարագրած 80 հազար ԱՄՆ դոլարը 2016թ. վերջում ավելացել է 10 հազարով ու կազմել 90 հազար ԱՄՆ դոլար: 

Նշենք, որ Սուրեն Մնոյանը Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ է 1999 թվականից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси