Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
Եգիպտոսում ծնողները փորձել են Facebook-ի միջոցով վաճառել չծնված երեխային

Եգիպտոսում ծնողները փորձել են Facebook-ի միջոցով վաճառել չծնված երեխային

11:23 | 25.09.2018 | Facebook

Եգիպտոսում ծնողները փորձել են Facebook-ի միջոցով վաճառել չնծված երեխային:

GulfNews-ը գրում է, որ համապատասխան հայտարարությունը հրապարակվել է  «Երեխայի որդեգրում» էջում: Հանա Մոհամմեդ անունով օգտատիրոջ հայտարարությունում նշվում էր, որ երեխան պետք է ծնվի 2 շաբաթից եւ ցանկացողները կարող են դիմել իրեն անձնական նամակով:

Facebook-ի զարմացած օգտատերերից մեկը կնոջ մտադրություններում համոզվելու համար գրել է կնոջը: Կինը նշել է, որ երեխան վաճառվում է 2000 եգիպտական ֆունտով (111 դոլարից մի փոքր ավել):

Դրանից հետո «պոտենցիալ գնորդը»  կապվել է իշխանությունների հետ եւ պատմել միջադեպի մասին:

Զույգի հետ կապ է հաստատել ոստիկանությունը: Այս անգամ պատասխանել է կնոջ ամուսինը: Նա առաջարկել է սպասել ծննդաբերությանը: Երբ ժամանակը եկել է, ոստիկանության աշխատակիցը գնացել է զույգի հետ հանդիպման: Երեխայի հայրը կալանավորվել է: Մայրը դեռ հիվանդանոցում է եւ գտնվում է ոստիկանության հսկողության տակ: Պարզվել է, որ դա զույգի երկրորդ երեխան է, սակայն հայտնի չէ, թե ինչն է նրանց ստիպել դիմել այդ քայլին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси