Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

Թրամփը Իսպանիային կոչ է արել Սահարայում պատ կառուցել

12:44 | 20.09.2018 | Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իսպանիայի իշխանություններին միգրացիոն ճգնաժամից դուրս գալու համար Սահարայի անապատում պատ կառուցել: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարար Ջոզեփ  Բորելը, գրում է The Guardian-ը:

Իսպանիայի արտգործնախարարի խոսքով, երբ իսպանացի դիվանագետները նշել են, որ Սահարան 3.000 մղոն է ձգվում, ԱՄՆ նախագահը հակադարձել է՝ ասելով. «Սահարայի սահմանը չի կարող ավելի մեծ լինել, քան Մեքսիկայի հետ մեր սահմանը»:

Բորելն այս մասին պատմել է Մադրիդում այս շաբաթ տեղի ունեցած ճաշի ընթացքում: Այնուհետև տեղեկությունը լայնորեն տարածվել է իսպանական ԶԼՄ-ներում:

«Մենք կարող ենք հաստատել, որ նախարարը դա ասել է, բայց մենք նախարարի խոսքերի վերաբերյալ այլ մեկնաբանություն չենք անի»,- ասել է արտգործնախարարության խոսնակը:

Հավելենք, որ Իսպանիան միգրացիոն ճգնաժամի կիզակետում է: Այս տարի արդեն ծովով երկիր է ժամանել 33.600 ներգաղթյալ և փախստական, 1.723 մարդ մահացել է երկիր հասնելու ճանապարհին:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси