Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

Մալխաս Ամոյանը դարձել է ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն

12:05 | 20.09.2018 | Սպորտ

Սեպտեմբերի 17-ից 23-ը Սլովակիայի Տրնավա քաղաքում անցկացվող ըմբշամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում հունա-հռոմեական ըմբիշ, 67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից:

Հունա-հռոմեական ըմբշամարտի երիտասարդների ՀՀ հավաքականի անդամներ, 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը նվաճել են արծաթե մեդալներ: Հավաքականը մրցավայր էր մեկնել 55 կգ քաշային Տիգրան Մինասյան, 60 կգ քաշային Արարատ Մանուչարյան, 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյան, 67 կգ քաշային Մալխաս Ամոյան, 77 կգ քաշային Վահե Պողոսյան, 82 կգ քաշային Էրիկ Էլոյան, 87 կգ քաշային Հակոբ Բաղդասարյան,  97 կգ քաշային Ռազմիկ Խաչատրյան, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյան կազմով:

Ազատ ոճայիններն իրենց մրցելույթները կսկսեն վաղը՝ սեպտեմբերի 21-ին: Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի կազմում հանդես կգան Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (61 կգ), Գեղամ Գալստյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մհեր Մարկոսյանը (86 կգ)  և Հովհաննես Մաղաքյանը (120 կգ):

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси