Կոլումբիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Կոլումբիայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

11:39 | 20.09.2018 | Պատահարներ

Կոլումբիայի Գուադուաս քաղաքի Կունդինամարկա դեպարտամենտում վթարի հետեւանքով, որի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ, 8 մարդ է զոհվել, եւս 10-ն էլ վիրավորվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Tiempo պորտալը հայտնում է, որ տեղի բնակիչները հավաքվել են ճանապարհին ավելի վաղ տեղի ունեցած վթարից հետո, երբ նրանց վրաերթի է ենթարկել եւս մեկ ավտոմեքենա։

Նախնական տվյալներով՝ մեքենայի արգելակները չեն գործել։ Տեղում 4 մարդ է մահացել, եւս 4-ն էլ մահացել է հիվանդանոցում։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси