«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

«Մեզ մոտ ոչ մի ճգնաժամ էլ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է»․ Էրդողան

17:11 | 19.09.2018 | Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խոսելով դոլարի նկատմամբ թուրքական լիրայի կտրուկ արժեզրկման մասին, հայտարարել է, որ երկրում իրականում տնտեսական ճգնաժամ չկա և ճգնաժամի մասին բոլոր խոսակցությունները մանիպուլյացիա են, գրում է T24 կայքը։

«Մեզ մոտ ճգնաժամ-մգնաժամ չկա, այդ ամենը մանիպուլյացիա է։ Առևտրի կենտրոններում նման լուրեր տարածողներին չխաբնվեք։ Սրանից հետո այս երկրում դոլարով ու եվրոյով գույքի վարձակալություն չի լինի, այսուհետ այս երկրում միայն թուրքական լիրան է անցնում։ Սրան հակառակվողը պատասխան կտա։ Սա Ամերիկան չէ, սա Թուրքիան է», - ասել է Էրդողանը։

Ավելի վաղ  Էրդողանը հայտարարել էր, որ երկրում սկսված տնտեսական ճգնաժամի ետևում կանգնած են Միացյալ Նահանգները։

«Այն, ինչ չկարողացան հեղաշրջման փորձով անել՝ հիմա աշխատում են տնտեսական ճանապարհով անել», - ասել էր Թուրքիայի նախագահը։

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси