Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

Չինաստանը 7.7 մլրդ դոլարով կրճատել է ԱՄՆ պետպարտքում ներդրումները

16:42 | 19.09.2018 | Հասարակություն

Չինաստանի իշխանությունները 7.7 մլրդ դոլարով կրճատել են ամերիկյան պետպարտքում ներդրումները: Այդ մասին վկայում են ԱՄՆ ֆինանսների նախարարության հուլիսի տվյալները, գրում է rbc.ru-ն:

2018թ. հունիսին ամերիկյան պետական պարտատոմսերում չինական ներդրումները կազմել են 1.178 տրիլիոն դոլար, մինչդեռ հուլիսի արդյունքներով դրանք կազմել են 1.171 տրիլիոն դոլար:

7.7 միլիարդ դոլարով նվազումը տեղի է ունեցել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային պատերազմի ու լարված հարաբերությունների ֆոնին:

Աղբյուրը նկատում է, որ Պեկինը շարունակում է առաջատար դեր զբաղեցնել ամերիկյան պարտատոմսերի սեփականատերերի շրջանում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն 25 տոկոսի մաքսատուրք է սահմանել չինական 16 մլրդ անուն ապրանքի ներկրման համար: Դրան ի պատասխան` չինական կողմը նմանօրինակ միջոցներ է ձեռնարկել ամերիկյան ապրանքների նկատմամբ:

Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է սեպտեմբերի 24-ից 200 միլիարդ դոլարի չինական արտադրանքի համար նոր մաքսատուրքեր սահմանելու մասին:

 

 

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси