Խոշոր հրդեհ Արթիկում. Տնակի ներսում երեխա է եղել, որին հաջողվել է դուրս բերել

Խոշոր հրդեհ Արթիկում. Տնակի ներսում երեխա է եղել, որին հաջողվել է դուրս բերել

15:18 | 19.09.2018 | Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 03:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ապակու գործարանի մոտակայքում այրվում է տնակ, ներսում երեխա կա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ստեկլոմաշ» գործարանին հարակից 2 բնակելի տնակներում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, երեխային դուրս են բերել քաղաքացիների ուժերով:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:16-ին, մարվել՝ 09:45-ին

Այրվել են առաջին տնակն՝ ամբողջությամբ՝ մոտ 120 քմ, ներսում՝ մոտ 1.5 տոննա ալյուր, մոտ 300 կգ անասնակեր եւ կենցաղային իրեր, երկրորդ տնակի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 40 քմ, կահույքն՝ ամբողջությամբ եւ ջերմահարվել է առաստաղը՝ մոտ 120 քմ:

Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси