Մահացու վթար Վորոնեժում. հրաշքով փրկված հայը պատմել է դեպքի մանրամասները

Մահացու վթար Վորոնեժում. հրաշքով փրկված հայը պատմել է դեպքի մանրամասները

15:00 | 19.09.2018 | Պատահարներ

Վորոնեժի մարզում Մ -4 «Դոն» ավտոմայրուղու վրա բախվել են երկու ավտոբուսներ, գրում է «Հինգերորդ հեռուստաալիքը»:

Վորոնեժի մարզում մահացու վթարի ականատեսը պատմել է, որ ավտոբուսների բախման ընթացքում շատ ուղեւորներ քնած էին: Սակայն ուժեղ հարվածը արթնացրել է մարդկանց: Ավելի ուշ դեպքի վայր է ժամանել շտապ օգնությունը: Շատ ուղեւորներ հոսպիտալացվել են հիվանդանոցներ:

Վորոնեժի մարզում Մ-4 «Դոն» ավտոմայրուղու վրա երկու ավտոբուսները բախվել են սեպտեմբերի 18-ին՝ մոտավորապես 21:00-ին: Ըստ վարկածներից մեկի՝ վարորդներից մեկը քնել է ղեկին:

Վթարի արդյունքում 5 մարդ մահացել է, եւս 20-ը՝ վիրավորվել:  Երեք վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси