Hotel Merien Բարի Գործ հիմնադրամ
«Ժամանակ». Զգուշացում Բաքվին. Հայաստանը պատրաստ է պատերազմի

«Ժամանակ». Զգուշացում Բաքվին. Հայաստանը պատրաստ է պատերազմի

13:48 | 19.09.2018 | Մամուլ

«Արցախի նախագահի, ՀՀ պաշպանության նա­խարարի, ԶՈւ շտաբի պետի և ՊԲ-ի ղեկավարի հետ առաջնագծում աշխատանքային խորհրդակցություն ենք անցկացրել, ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջնագծում, ընդհանուր առմամբ, բավակա­նին լարված է, բայց կարելի է իրավիճակը կայուն համարել և վերահսկելի: ՀՀ զինված ուժերը և Պաշտպանության բանակը վերահսկում են իրա­վիճակը»,- ասել է նա: Վարչապետը նշել է, որ Ար­ցախի նախագահի և զինված ուժերի ներկայացու­ցիչների հետ քննարկել են ԼՂ-ի շուրջ ստեղծված ընթացիկ վիճակը, հայկական կողմի դիրքորոշումը դրա վերաբերյալ:

«Հստակ արձանագրեցինք, որ չկա որևէ կաս­կած, որ մեր Զինված ուժերը վստահորեն վերահս­կում է իրավիճակը և անհրաժեշտ պատասխան է տալիս Ադրբեջանի զինված ուժերի սադրանք­ներին: Բայց դա չի նշանակում, որ մենք պատե­րազմ ենք ուզում կամ պատերազմ ենք հրահրում, մենք պատրաստ ենք բանակցությունների:

Արցա­խի նախագահի հետ այդ դիրքորոշումը նույնպես քննարկեցինք: Մենք պատրաստ ենք բանակցու­թյունների, բայց մենք պատրաստ ենք նաև պա­տերազմի»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ դա պետք է արձանագրեն և´ Հայաստանում, և´ դրսում: «Մեր վստահությունը հիմնված է մեր Զին­ված ուժերի, մեր ժողովրդի վստահության և այսօր հաստատված բացառիկ միասնականության վրա»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը, անշուշտ, հա­մարժեք է, եթե հաշվի առնենք այն ռազմատենչ հռետորաբանությունը, որը հնչում է Բաքվից: Ալիևի իշխանությունը, ըստ էության, այլընտրանք չի թողել այն պայմաններում, երբ գրեթե ամեն օր կրակահերթեր են արձակվում Հայաստանի պե­տական սահմանի ուղղությամբ, լարվածություն է պահպանվում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, Ադրբեջանում անցկացվում են լայնամասշտաբ զորավարժություններ, մի խոսքով՝ Բաքուն հետևողականորեն պատրաստվում է պատերազմի, Երևանում չեն կարող խոսել բացա­ռապես բանակցային գործընթացի, առավել ևս՝ փոխզիջումների մասին: 

Նիկոլ Փաշինյանի ուղեր­ձի իմաստը հենց դա է՝ Հայաստանը պատրաստ է խաղաղ կարգավորման, բանակցությունների, սա­կայն նաև պատերազմի, այլ խոսքով՝ Երևանը չի տրվում Բաքվի շանտաժի քաղաքականությանը: Ավելին՝ Փաշինյանը հարևան երկրին հասկացնում է, որ բոլոր առումներով մեր հասարակությունն ու պետությունն այսօր ավելի շատ են պատրաստ պատերազմի՝ թերևս Բաքվին ակնարկելով, որ հե­ղափոխությունից հետո գործ ունի նոր Հայաստա­նի հետ, որտեղ հասարակական կոնսոլիդացիայի աննախադեպ մակարդակ է:

Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետը հասա­րակությանը նախապատրաստելու խնդիր ունի, որովհետև առաջնագծից վերջին օրերին ստաց­վող տեղեկատվությունը հուշում է, որ հակառակոր­դը գնում է իրավիճակն էսկալացնելու ճանապար­հով: Փաշինյանն ինքն է արձանագրում, որ իրավիճակը բավականին լարված է, իհարկե՝ լինելով հայկական զինուժի կողմից վերահսկելի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси