ՀՀ նախագահը 8 օրենք է ստորագրել, այդ թվում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

ՀՀ նախագահը 8 օրենք է ստորագրել, այդ թվում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները

13:22 | 19.09.2018 | Քաղաքականություն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրել:

Մասնավորապես, ստորագրվել են Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

- «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

- «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

- «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը,

- «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին,

- «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

- Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին,

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների փաթեթը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси