ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում

ՕԵԿ-ը նախընտրական հանրահավաք անցկացրեց Զեյթունում

12:22 | 19.09.2018 | Քաղաքականություն

«Օրինաց Երկիր» կուսակցությունը Մհեր Շահգելդյանի գլխավորությամբ սեպտեմբերի 18-ին քայլերթ անցկացրեց Զեյթուն վարչական շրջանում: ՕԵԿ համակիրները, «Մենք ենք ու մեր Երևանը» վանկարկելով, շրջեցին վարչական շրջանի փողոցներով և բակերով, բաժանեցին կուսակցության նախընտրական բուկլետները:

Նրանք հորդորեցին սեպտեմբերի 23-ին քվեարկել ՕԵԿ-ի թեկնածուի օգտին՝ խոստանալով կարճ ժամանակահատվածում լուծել Երևանի առջև ծառացած մի շարք խնդիրներ:

«Մենք խոստանում ենք համարձակ նորարարական բարեփոխումներ՝ ուղղված Երևանի զարգացմանը և երևանցիների խնդիրների լուծմանը: Մենք առաջարկում ենք առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ, աղբահանության խնդրի լուծում, կոմունալ ծախսերի նվազեցում, փոքր և միջին գործարարության զարգացում, կանաչ տարածքների ավելացում, վթարային շենքերի վերանորոգում»,-բնակիչներին խոստացան ՕԵԿ անդամները:

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Ընտրություններին մասնակցում են «Ռեֆորմիստների» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազուններ» կուսակցությունը, «Երևանցիներ», «Լույս», «Իմ քայլը» դաշինքները, ՀՅԴ-ն, «Երևանի հանրություն» դաշինքը, «Ժառանգություն», «Օրինաց երկիր», «Երկիր Ծիրանի» և «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունները: Ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկը տրվել է սեպտեմբերի 10-ին:

ՕԵԿ-ը ներկայացրել է ավագանու անդամի 116 թեկնածու, ցանկը գլխավորում է «Օրինաց Երկիր» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

Լրահոս


Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում
Стоматологический центр Медеси