
Հյուսիսային Կորեան խոստացել է ապամոնտաժել միջուկային եւ հրթիռային օբյեկտները
10:51 | 19.09.2018 | Քաղաքականություն
Հյուսիսային Կորեան խոստացել է փակել Թոնչհանիում իր հրթիռային պոլիգոնը եւ ամբողջությամբ ապամոնտաժել Յոնբյոնի միջուկային օբյեկտները, նշված է Փհենյանում անցկացված միջկորեական գագաթնաժողովի արդյունքներով ընդունած համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հյուսիսի եւ ԱՄՆ-ի միջեւ համատեղ հայտարարության ոգուն համապատասխան հյուսիսային կողմը հանդես է եկել լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկելու մտադրությամբ, ինչպիսին է Յոնբյոնում միջուկային օբյեկտի ամբողջական ապամոնտաժումը»,- նշված է փաստաթղթում:
Հյուսիսային Կորեան որոշել է «շահագրգիռ երկրների մասնագետների հսկողությամբ ամբողջությամբ ապամոնտաժել Թոնչհանիում հրթիռային շարժիչների եւ հրթիռային արձակման հարթակի փորձարարական պոլիգոնը»: